Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Զարմանում եմ, որ ներսից մեր թշնամուն առ այսօր չեն վնասազերծել

Զարմանում եմ, որ ներսից մեր թշնամուն առ այսօր չեն վնասազերծել
22.09.2023 | 17:11

Երբ ռինգում հայտնվում են երկու մարտիկ` մեկին ամեն ինչ թույլատրվում է, իսկ մյուսի ձեռքերը կապած են, ապա դա անարդար մենամարտ է:

Հիմա 2020 թվականի պատերազմի ժամանակ չթույլատրեցին Հայաստանի ուղիղ մասնակցությունը պատերազմին` ՀՀ - ից կանոնավոր բանակ չգնաց Արցախը պաշտպանելու, այնինչ Արցախի բանակի և անկազմակերպ աշխարհազորի դեմ մարտնչեց ազերա-թուրքական-իսրայելական-պակիստանյան-սիրիական թափթփուկների կոալիցիան:

Իհարկե, դա անարդար էր։

Մեզ չթույլատրեցին խփել Ադրբեջանի համար կարևորագույն Բաքու-Ջեյրան նավթամուղին, Սարսանգի ջրամբարին, Բաքվի նավթամշակման գործարաններին ու պահեստներին, որոնց խփելու դեպքում ազիկները պարզապես օր առաջ կկապիտուլացվեին։ Իսկ նրանք Արցախի դեմ օգտագործեցին գերժամանակակից անօդաչուներ, արբանյակային կողմնորոշում, կասետային և ֆոսֆորային ռումբեր։

Արդա՞ր էր:

Իհարկե, ո՛չ։

Նույնիսկ վարչապետ կոչեցյալն արգելել էր Շուշիի տակ թշնամու մեծաքանակ խմբավորմանը խփել։

Արցախը և անկազմակերպ աշխարհազորը բառացիորեն մենակ կռվեցին։

Եվ Արցախի փոխարեն կապիտուլացիան ստորագրում է ՀՀ-ի վարչապետը։

Նա, ով պրոֆեսիոնալ մոբիլիզացիան արգելեց, ով օտարերկրյա պրոֆ կամավորների մուտքը արգելեց` նրանց վարձկաններ անվանելով։

Արդյոք արդա՞ր էր այդ մարդու ստորագրելը։

Իհարկե, ո՛չ։ Կարծես պայմանավորված լինեին նաև ՀՀ իշխանությունների հետ, որ ժողովուրդ կոտորվի, պարտության իմիտացիա ստեղծվի։

Այս ամենը նման ենթադրության բավարար հիմքեր է տալիս։

Ցավոք, նույն խաղաոճը նաև այսօր է տեղի ունենում։ Կազմակերպված ձևով ցանկանում են Արցախը հայաթափել։ Իհարկե, խաղացողները նույնն են, գործելաոճն էլ նույնը կմնա։

Եվ ես զարմանում եմ մեր ընդդիմության անհաջողության վրա, որ այս մարդուն, ներսից մեր թշնամուն առ այսօր չեն վնասազերծել։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Մեկնաբանություններ